Sunday, March 18, 2012

«Հիսուսն իմ մեջ է» Մրցույթ

Հայկազունյաց Դպրոց
Մրցույթի մասնակիցների աշխատանքները

_______________________________________________________
Սեղմեք աշխատանքի վրա դիտելու սլայդ–շոու

Մրցանակակիր (նկարչություն, շարադրություն)

Շատ հետաքրքիր տեսողական տպավորություն է թողնում Ալբերտի խաչը:
Այն կարծես լույս և զորություն է ճառագում, և գամում է դիտողի ամբողջ ուշադրությունը իր վրա ...

"...Ես գիտեմ, որ Հիսուսն իմ մեջ է օր ու գիշեր։ Ես հավատում եմ Հիսուսին, որովհետև Նա է մեր Փրկիչը։ Ես Նրան սիրում եմ, որովհետև Նա է ստեղծել աշխարհը։ Ես Հիսուսի գիրքն եմ կարդում և աղոթում Հիսուսին և խոսում Նրա հետ ..."



Մրցանակակիր (շարադրություն)

"...Ես աղոթում եմ ինձ համար, ընտանիքիս համար և նրանց համար, որ ընտանիք չունեն, տուն չունեն և Հիսուսին չունեն ..."




Մրցանակակիր (շարադրություն)

"...Ես Նրան սիրում եմ, որովհետև Նա է իմ Փրկիչը ..."

Մրցանակակիր (շարադրություն)

"...Հիսուսն իմ մեջ է առավոտ ու գիշեր։ Հիսուսի և Հոր համար ինչ ուզեն կարող եմ անել։ Ջուր կարող եմ բերել, սուրճ պատրաստել, տուն մաքրել ..."

Մրցանակակիր (շարադրություն)

"... Ես Հիսուսին շատ եմ սիրում, որովհետև երբ ես վտանգի մեջ եմ,
Նա ինձ օգնում է ..."




Մրցանակակիր (շարադրություն)

"...Ես Հիսուսին միշտ ունեմ իմ մեջ ..."

Մրցանակակիր (նկարչություն)

Նարեկի աշխատանքում երևում են նկարչական տաղանդի որոշակի հետքեր: Խաչված Հիսուսը պատկերված է լուսաստվերային նուրբ աշխատանքով: Նույնիսկ եթե Նարեկը օգտվել է մի այլ նկարից, կարծում ենք որ արժի լրջորեն մտածել նկարչական դպրոց հաճախելու մասին:


Մրցանակակիր (նկարչություն, շարադրություն)

Միանգամայն արտասովոր է Ռայմոնդի մտքի թռիչքը: Նա կարծես պատկերել է ինքն իրեն, ցույց տալով թե ինչ տեղ են գրավում իր կյանքում Հիսուսը, իր ընտանիքը, ընկերները, ուսուցիչը, և այն ամենը ինչ նա գիտի:
Ամենահրաշալին այն է, որ Հիսուսը զբաղեցնում է առաջնահերթ տեղը:
"...Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, որովհետև հայրիկս պատմում է Նրա մասին։ Ես Սուրբ Գիրք եմ կարդում և ամենալավը ամեն ուրբաթ գնում եմ Հայկազունյաց դպրոց ..."

Մրցանակակիր (նկարչություն)

Ուշագրավ է Ռոմանի նկարի "հայկական" և "ամերիկյան" մասերը, և հատկապես նրա պատկերացումը որ Արևը շողում է "հայկական" կողմի վրա: Չնայած ողջունելի է նրա հայրենասիրությունը, պետք է հիշենք որ Հիսուսի լույսը բոլոր մարդկանց համար է ...

Մրցանակակիր (շարադրություն)

"...Օր ու գիշեր, շաբաթ ու կիրակի և ամողջ տարին Հիսուսին հաստատ իմ մեջ եմ պահում..."

*********************************************************************************
Բոլոր աշխատանքների հեղինակներն էլ ունեն ամենամեծ մրցանակը՝
ՀԻՍՈՒՍԻՆ ԻՐԵՆՑ ՍՐՏԻ ՄԵՋ

No comments:

Post a Comment