«Քանզի Քրիստոս ո´չ թէ ձեռագործ սրբարանը մտաւ, որ ճշմարտին օրինակն է, հապա բուն երկինքը՝ որպէս զի հիմա մեզի համար Աստուծոյ առջեւ ներկայանայ»։ Թուղթ առ Եբրայեցիս 9։24
Սիրելի´ քույրեր ու եղբայրներ,աստվածաշնչային սերտողությունների շարքի թեման, որը սկսում ենք այսօր, ԱՍՏԾՈ Սրբարանն է՝ ԱՍՏԾՈ ներկայության վրանը, որ ԱՍՏՎԱԾ ինքը կառուցել տվեց անապատում։ Սակայն մինչ բուն նյութին անդրադառնալը, եկե´ք պատասխանենք մի շատ կարևոր հարցի՝ ինչի՞ մասին է Աստվածաշունչը. ի՞նչ է ներկայացում Սուրբ գիրքը։
Սիրելիներ, այսօր հայ եկեղեցու տոնացույցում երկու տոն է հիշատակված՝ Խաղողօրհնեք և Աստվածածնի տոն։
Հին ժամանակներից ի վեր հողագործությամբ զբաղվող ժողովուրդների մոտ ընդունված է եղել բերքի հասունանալուց հետո շնորհակալություն հայտնել իրենց աստծուն կամ աստվածներին։
Սիրելիներ, արդեն մի քանի շաբաթ է մենք ԱՍՏԾՈ Խոսքից կարդում ենք Գաղատացիս թղթի որոշ համարներ։ Գաղատացիս թուղթը Պողոս առաքյալի շատ կարևոր նամակներից է, որում հատուկ խոսվում է ԱՍՏԾՈ շնորհքի և հավատքով փրկության մասին։ Եվ բացատրում է, թե ինչպես մարդը շատ հեշտությամբ կարող է Աստվածաշնչի ճշմարտությունից շեղվել և իր կարծիքով ճիշտ, սակայն իրականում սխալ համոզումների հետևել։